Արագածոտնի մարզպետի նախկին խորհրդականը խոշոր չափերի կաշառք է ստացել
ԻՐԱՎՈՒՆՔՌազմիկ Սարգսի Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականի պաշտոնը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մոր՝ անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Մովսիսյանի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար մեկ դեպքով ստացել է խոշոր չափերի կաշառք, մեկ դեպքով՝ մանր չափերի կաշառք:
Արգիշտի Արամի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար կաշառք ստանալուն /որից մեկ դեպքով՝ խոշոր չափերի, մեկ դեպքով՝ մանր չափերի/, ինչպես նաև կաշառք գումարներ է ստացել՝ իր ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի և վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:
Մանուկ Սարգսի Քեշիշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու դեպքով կաշառք է տվել պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդականին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր և իր մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու և հովանավորչության համար, ինչպես նաև որպես կաշառք գումարներ է տվել «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր /Մանուկ Քեշիշյանի/ և վերջինիս մատնանշած անձի օգտին հովանավորչության համար:
Արարատ Խաչատուրի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին՝ վերջինիս կողմից ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Մանուկ Քեշիշյանի օգտին հովանավորչության համար կաշառք ստանալուն:
Հարություն Ժորայի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, հաստատապես տեղեկանալով ինչպես ավարտված, այնպես էլ շարունակվող միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև շարունակվել է հանցանքի կատարումը:
Քնար Մանուկյանb