ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյանի մանր «ժուլիկությունը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդիսավոր կերպով հայտարարեց, թե Հայաստան է այցելելու Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ ԱԳՆ-ից նաև նշել էին, որ նախարարների առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում, ապա մամուլի համար հայտարարություններ են լինելու։

Արարատ Միրզոյանի գլխավորած հիմնարկը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Գերմանիայի արտգործնախարարը, որը Հայաստանում եղել է մեկ տարի առաջ, այժմ էլ հատուկ ժամանել է Երևան՝ Արարատ Միրզոյանի հետ հոգեթով զրույց ունենալու։

Իրականում, Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքու այցելելու ճանապարհին կանգ էր առել Երևանում, ձեռքի հետ ԱԳՆ այցելել, մի-երկու հարց քննարկել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Բերբոքը, հանուն արդարության, բավական դրական աշխատանք է տանում հայ-գերմանական կապերի ամրապնդման հարցում, ՄԱԿ ԱԽ նիստերին մի քանի անգամ պաշտպանել է ՀՀ դիրքորոշումը, Բեռլինում էլ հյուրընկալել էր Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։ Բայց նա, առաջին հերթին, Գերմանիայի շահերի պաշտպանն է և Ադրբեջան է մեկնում այդ երկրի շահերն առաջ մղելու համար։

Դրական է, իհարկե, որ կանգառ է անում Հայաստանում, ճշտում ՀՀ դիրքորոշումները։ Խնդիրն այս դեպքում Արարատ Միրզոյանի և նրա ղեկավարած կառույցի մեջ է, որ տարրական արարողակարգը պահպանել չեն ուզում, փորձում են ստել սեփական ժողովրդին։

Ահա այսպիսի կեղծ շոուներով էլ երկիր են ղեկավարում։ 

Աննա Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular