ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբդեսլամը չի համաձայնվի Ֆրանսիա արտահանձնվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ծայրահեղական Սալահ Աբդեսլամը, ով կասկածվում է փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման մեջ, մտադիր է հրաժարվել Ֆրանսիա արտահանձնվելուց: Այս մասին, հղումով Աբդեսլամի փաստաբանին, հայտնել է Agence France Presse-ն:

Հիշեցնենք, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Աբդեսլամը ձերբակալվել էր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Այդ ընթացքում ենթադրյալ ահաբեկիչը վիրավորում էր ստացել եւ հոսպիտալացվել, սակայն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվելու է Բելգիայի դաշնային ոստիկանություն՝ հարցաքննվելու:

Աբդեսլամի եւ նրա գործընկերների ձերբակալումից հետո ֆրանսիական կողմը հայտնել էր, որ հանցագործը պետք է պատասխան տա ֆրանսիական արդարադատության առջեւ:

Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով Փարիզում զոհվել էր 130 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular