ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք «խաղաղության դարաշրջանը» հասել է ըմբշամարտին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պետք է կայանա 2024 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը զինվորական անձնակազմերի միջև։ Բայց ինչպես հայտնի է դարձել թիմի առաջատարներ Արսեն Հարությունյանի, Վազգեն Թևանյանի, Մալխաս Ամոյանի հայտարարություններից, նրանց թույլ չեն տվել մասնակցել մրցաշարին։ Պատճառները ըմբշամարտիկների համար անհայտ են, գրում է m.ok.ru-ն։

Արսեն Հարությունյան. «Օրեր առաջ տեղեկացանք, որ մեր ուժեղագույն կազմով չենք կարող մասնակցել առաջնությանը։ Առավել ցավալի է այն, որ մեր առաջատար ըմբիշներին, ովքեր չեմպիոն դառնալու մեծ հնարավորություններ ունեին, պարզապես թույլ չեն տվել մասնակցել մրցաշարին»։

Մալխաս Ամոյան. «Զինվորականների աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Երևանում, բայց անհասկանալի պատճառներով մեր հավաքականի որոշ մարզիկներ զրկվել են դրան մասնակցելու հնարավորությունից»։

Վազգեն Թևանյան. «Ցավոք, մեր թիմն իր ուժեղագույն կազմով չի մասնակցի այս միջոցառմանը։ Մեզ համար անհասկանալի են նաև այս որոշման պատճառները, քանի որ հստակ մեկնաբանություն կամ բացատրություն չի տրվել»։

Առաջատար ըմբիշներին մրցաշարից հեռացնելու որևէ բացատրություններ չկան։

Միաժամանակ, ըստ Wrestling Armenia հեռուստաալիքի, Թուրքիայի հավաքականի կազմը կլինի ուժեղ և առաջատար ըմբիշներով։

Մի թե՞ սա ինչ որ «նվիրաբերության» և տարօրինակ «հյուրընկալության» խաղ է։ Մի թե՞  ինչ-որ մեկն իսկապես ցանկանում է թուրքական դրոշը տեսնել որպես հաղթանակի դրոշ Երևանում, և դա «հարգելի հյուրերի» բարեհաճությունը ստանալու համար:

Միայն հարցեր, դեռ պատասխաններ չկան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular