ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորելը վիրավորվել է Ալիևից «այստեղից գնալու» խորհուրդի համար. «ճշմարտությունն աչքերն է ցավում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս ասել է, որ անընդունելի են Ադրբեջանի պետության ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններն ընդդեմ Եվրամիության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների, գրում է eadaily.com-ը։ Նրա խոսքով, նախագահ Իլհամ Ալիևի «ափսոսալի հայտարարությունները», ի թիվս այլ բաների, վտանգում են Ադրբեջանում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի այս տարվա համաժողովի կարևոր նպատակները և խաթարում վստահությունը Բաքվի նախագահության նկատմամբ։

«Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին», - ասել է բարձր ներկայացուցիչը մտահոգություն հայտնելով Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ և դատապարտելով երկրի իշխանությունների գործողությունները մամուլի և հասարակական կազմակերպությունների դեմ։

Նա հավելել է, որ Եվրամիությունը և նրա անդամ երկրները «կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողներն են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահ Ալիևը մեղադրել էր «նեոգաղութատիրությանը» կլիմայի փոփոխության համար և նաև մեղադրել էր Ֆրանսիային և Նիդեռլանդներին իրենց անդրծովյան տարածքներին բնապահպանական վնաս պատճառելու մեջ որպես օրինակ բերելով Պոլինեզիայի կղզիներում ֆրանսիական միջուկային ռումբի փորձարկումները։ Ադրբեջանի նախագահը նաև դատապարտել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը, որին նա մեղադրել էր Ֆրանսիայի Խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիայում «հանցագործություններ կատարելու» մեջ և Բրյուսելն ու Մարդու իրավունքների Եվրոպայի խորհուրդը անվանել էր «քաղաքական կոռուպցիայի խորհրդանիշ», քանի որ  նրանք «կիսում են պատասխանատվությունը Փարիզի հետ անմեղների սպանության համար»: Ալիևը նաև քննադատել էր Բորելին Եվրոպան Եդեմի պարտեզի, իսկ մնացած աշխարհը ջունգլիների հետ համեմատելու համար։ «Եթե մենք ջունգլի ենք, ուրեմն հեռացե՛ք այստեղից և մի՛ խառնվեք մեր գործերին», - ասել էր նա։

Նշենք, որ Փարիզի և Բաքվի հարաբերությունները վաղուց են լարված, Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրում է Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ, բացի դա Ադրբեջանին դուր չի գալիս Փարիզի աջակցությունը Հայաստանին։ Նախագահ Մակրոնն անձամբ չի մասնակցել կլիմայի գագաթնաժողովին, նրան պետք է ներկայացներ շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերը, ով նույնպես անընդունելի էր անվանել Ալիևի հայտարարությունները և չեղարկել իր մասնակցությունը Բաքվում կլիմայի համաժողովին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular