ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսագետ Սաքսը Հայաստանի Ռուսաստանի հետ կապերը խզելու կոչերը անվանել է «մահացու»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսի հայտարարության համաձայն Արևմուտքը չպետք է դրդի Հայաստանին դադարեցնել երկխոսությունը Իրանի և Ռուսաստանի հետ, քանի որ դա «մահացու մտածողություն է», գրում է tsargrad.tv-ն։

Երևանը պետք է հետևի խելամիտ արդյունաբերական ռազմավարություններին, որպեսզի տեխնոլոգիապես հետ չմնա այլ երկրներից, կարծում է մասնագետը, և տարածաշրջանում նման արդյունքի կարելի է հասնել միայն կայացած համագործակցության դեպքում։ Բացի այդ, Սաքսն ընդգծել է Չինաստանի հետ զարգացած առևտրային հարաբերությունների պահպանման կարևորությունը, քանի որ այնտեղ արտադրվում են այնպիսի տեխնիկական սարքավորումներ, որոնք տեղին են բնապահպանական ճգնաժամի համատեքստում։

«Հայաստանին կհաջողվի նման վերափոխումը, եթե զարգացնի տրանսպորտային ուղիները»,-ասել է Ջեֆրի Սաքսը ընդգծելով, որ հանրապետությունը պետք է օգտագործի իր դիրքը, որպեսի դառնա առևտրատրանսպորտային հանգույց աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև, այլ ոչ թե պատնեշվի դրանցից որևէ մեկից։

«Արևմտյան մտածողությունը սա է: Կան «լավ տղաներ», կան «վատ տղաներ», մնա «լավ տղաների» հետ և քեզ կօգնենք, կփրկենք։ Բայց դա մահացու մտածելակերպ է»,- ամփոփել է փորձագետը։

Ըստ նրա արդյունավետ մտածողության օրինակ է Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կարգավորումը, որտեղ Չինաստանն է հանդես եկել որպես միջնորդ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular