ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևան քաղաքում տրանսպորտային համակարգի բարեփոխման դեմ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Մայր Հայաստանի» և Հայկ Մարությանի նախաձեռնածը, հետաքրքիր ընթացք ունի։ Ուշագրավ է, որ ընդդիմությունն է ընդդիմանում, պրոֆեսիոնալ հաշվարկներով ապացուցում, որ ուղեվարձը չբարձրացնելու իրական ռեսուրս կա, փաստարկում, որ լուրջ գումարներ են փոշիացվում։

Մեր տեղեկություններով, ՔՊ-ից ու նույնիսկ անձամբ Նիկոլ Փաշինյանից հրահանգ կա աջակցել ստորագրահավաքների լուսաբանմանը։ Փաստացի, Փաշինյանն ինքն է աշխատում Ավինյանի կլանի դեմ, փորձելով թուլացնել քաղաքապետի դիրքերը։ Ըստ էության, Փաշինյանի և ընդդիմության շահերը համընկել են, և մեդիա-աջակցությունը հենց այս դիրքերից է կատարվում։

Այն ռեսուրսները, որոնք գտնվում են ՔՊ-ի վերահսկողության տակ, հնարավորինս լոյալ են իրականացնում լուսաբանումը, քննադատում տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը։

Հեղինե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular