ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ Երևանը որոշեց միանալ Հռոմի կանոնադրությանը և ՄՔԴ-ին, բոլորն ակնկալում էին, որ հայցեր կներկայացվեն Ադրբեջանի և Թուրքիայի «ռազմական հանցագործներին», այդ թվում պետությունների ղեկավարներին ձերբակալելու համար: Իսկ պատճառներ, ի դեպ, եղել են, օրինակ, հայկական մշակութային ու կրոնական վայրերի ոչնչացումը, Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը, գրում է pravda.ru-ն։ Բայց ժամանակ է անցել, և Հայաստանից ՄՔԴ հայցեր չեն ուղարկվել։ Նույնիսկ  ավելի քան 120 հազար հայերի «բռնի տեղահանման» և «էթնիկ զտումների» հարցով ՄՔԴ հայցը Լեռնային Ղարաբաղի հայերից է, այլ ոչ թե Երևանից։ Իսկ Ադրբեջանն արդեն երրորդ հայցն է ներկայացրել Հայաստանի դեմ, ընդ որում նոյեմբերին  միանգամից երկուսն է ներկայացրել: Դրանցից վերջինը վերաբերում է «Հայաստանի կողմից էներգառեսուրսների Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումներին», նախորդը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ադրբեջանցիների նկատմամբ «մարդու իրավունքների զանգվածային խախտումների», իսկ ավելի վաղ ներկայացվածը «վայրի բնության և ֆաունայի պաշտպանության» մասին է:

Հիշեցնենք, որ Հայաստանը ճանաչել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, որը, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կալանքի օրդեր է տվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային որպես իր անվտանգության երաշխավոր, և խորհրդարանը վավերացրել է ՄՔԴ-ի հետ համաձայնագիրը։ Այնուամենայնիվ, Մոսկվան էր, որ մինչև վերջ պնդեց Լեռնային Ղարաբաղի հատուկ միջազգային կարգավիճակ տալը, մինչև Հայաստանը չհրաժարվեց դրանից։ Մոսկվան Փաշինյանին առաջարկեց խնդրի լուծման տարբեր տարբերակներ և զգուշացրեց, որ երկրների միջև հարաբերությունները կվատթարանան, բայց Փաշինյանը պնդեց իրենը և այժմ վճարելու է միլիարդավոր դոլարներ, որոնք վարկ է վերցնելու Արևմուտքից։ Կամ կա երկրորդ ելքը, որն է դուրս գալ Հռոմի ստատուտից։ Այսպիսով, արդյո՞ք արժեր այնտեղ մտնել:

Մեր առջև այն պատմության վերջն է, որի բարոյախոսությունն է. մի թքիր այն ջրհորի մեջ, որից կարող ես ջուր խմել: Եվ երկրորդը, Հայաստանը հրաժարվել է իր անկախության միակ երաշխավորից՝ Ռուսաստանից, և ցանկություն չկա անգամ գուշակել, թե ինչպե՞ս կհատուցի դրա համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular