ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղի

ՖՈՏՈ

Ալկոհոլի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ Smirnoff-ի գոյությունը հնարավոր է դարձել միայն այն բանի շնորհիվ, որ Պյոտր Սմիրնովի որդին՝ Վլադիմիրը, բոլշևիկների իշխանության գալուց հետո շարունակել է հոր աշխատանքն էմիգրացիայում:

Ի սկզբանե Smirnoff օղու արտադրությունը բացվել է Մոսկվայում 1860 թվականին Պյոտր Սմիրնովի կողմից։ Բավական է ասել, որ կայսր Ալեքսանդր III-ը, փորձելով «սմիրնովկան», հրամանագիր է ընդունել Սմիրնովներին թագավորական ընտանիքի մատակարարներ նշանակելու մասին։ 1898 թվականին Պյոտր Սմիրնովը մահացել է։ Նա ուներ երեք որդի, բայց նրանք Սմիրնով ապրանքանիշով առևտուր անելու իրավունք են ստացել միայն 1903 թվականին։ 1910 թվականին նրա որդիներից միայն մեկը՝ Վլադիմիր Սմիրնովն էր ղեկավարում հոր ձեռնարկությունը։ Հարկ է նշել, որ Վլադիմիրը բիզնեսը շատ հաջող էր վարել։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը, Սմիրնովների գործարանը արտադրում էր ավելի քան 4 միլիոն արկղ օղի։

Բայց ամեն ինչ փոխվեց 1917 թվականին, երբ իշխանության եկան բոլշևիկները։ Նրանք բռնագրավեցին Սմիրնովների գործարանը, իսկ ինքը՝ Վլադիմիրը, ստիպված եղավ արտագաղթել իր հետ տանելով այդ «ռուսական խմիչքի» մասին գիտելիքները։ Վլադիմիրը փորձեց վերականգնել ընտանեկան բիզնեսը Կոստանդնուպոլսում և Լեհաստանում, բայց այդ օրերին օղին հայտնի էր միայն Ռուսաստանում, և, հետևաբար, նրա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ։ Ի վերջո, նա որոշեց փոքրիկ թորման գործարան գնել Փարիզի արվարձաններում։ Այնտեղ նա հանդիպեց հացահատիկի իր հին մատակարար Ռուդոլֆ Կունեթին: Այդ հանդիպման արդյունքը Վլադիմիրի այն որոշումն էր, որն ի վերջո Smirnoff օղուն համաշխարհային հաջողություն բերեց։ Նա վաճառեց Կունեթին բոլոր իրավունքները Հյուսիսային Ամերիկայում Smirnoff-ի արտադրությունն իրականացնելու և տարածելու համար: Նորաստեղծ ընկերությունը գրանցվեց Նյու Յորքում 1933 թվականին:

Այնուամենայնիվ, հյուսիսամերիկյան մայրցամաքում Smirnoff օղու հայտնվելուց հետո Կունեթը երբեք հաջողություն չի ունեցել: ԱՄՆ-ում տարածված էին բուրբոնը, վիսկին և ջինը, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր ռուսական օղու մասին։ 1937 թվականին Կունեթի ընկերությունը սնանկացման եզրին էր։ Միայն Hublein ընկերության միջամտությունն ի դեմս նրա նախագահ Ջոն Մարտինի, օգնեց գործն առաջ տանել:

Օղին սկսեցին ներկայացվել որպես «սպիտակ վիսկի, որը ոչ համ ունի, ոչ հոտ»: Հաշվարկը ճիշտ էր: Շատ արագ կոկտեյլների սիրահարները հասկացան, որ Smirnoff օղին հիանալի կերպով խառնվում է գրեթե ցանկացած բաղադրիչի հետ։ Հետագա տասնամյակներում Smirnoff ապրանքանիշի ժողովրդականությունը միայն աճեց: Դրանում ոչ պակաս դեր խաղաց նաև այն փաստը, որ 20-րդ դարի կեսերին Smirnoff ապրանքանիշը սկսեց պատկանել UDV ընկերությանը, որն էլ 1997 թվականին դարձավ աշխարհի ամենամեծ ալկոհոլային Diageo կոնցեռնը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular