ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում։

Դրանցից 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ։ 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ։ 20-ը՝ երեխա է, 60-ը՝ աշխատանքային տարիքի, 20-ը՝ կենսաթոշակային տարիքի։

96-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են, 4-ը՝ դավանում է այլ կրոնների։ 98-ն ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության։

Յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 3 մարդ։ 99-ը՝ գրաճանաչ է, 1-ը՝ ոչ։ 15 և բարձր տարիքի 100 մարդուց 62-ն ամուսնացած է, 38-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի)։ 25-ն ունի բարձրագույն կրթություն, 75-ը՝ ավելի ցածր։

23.7-ն աղքատ է, նրանցից 1.1-ը՝ ծայրահեղ աղքատ։ ՀՀ սահմանահատումներ իրականացրած 41-ը ՀՀ քաղաքացի է, 59-ը՝ այլ երկրի։ 6-ը հաշվառված հաշմանդամ է, 16-ը կենսաթոշակառու է։ 100 ընտանիքից 5-ը ստացել է ընտանեկան նպաստ։ 100 ընտանիքից 3-ը ստացել է սոցիալական նպաստ։ 100 մարդուն բաժին է ընկել 0.47 բժիշկ (10 000 մարդուն՝ 47 բժիշկ)։

100 աշակերտին բաժին է ընկել 7 ուսուցիչ։ 100 մարդուց 21-ը հաճախել է թատրոն։ 100 մարդուց 13-ը գրադարանի ընթերցող է։ 100 մարդու հաշվով առկա է 134 բջջային կապի ակտիվ բաժանորդ։ 100 մարդուց 83-ն ունի շարժական լայնաշերտ ինտերնետի հասանելիություն։ 15-74 տարեկան աշխատուժի 100 մարդուց 88-ը զբաղված է, 12-ը՝ գործազուրկ։

15-74 տարեկան 100 զբաղվածներից 56-ը տղամարդ է, 44-ը՝ կին։ 15-74 տարեկան 100 զբաղվածներից 66-ը վարձու աշխատող է, 34-ը՝ ոչ վարձու աշխատող։ 15-74 տարեկան 100 զբաղվածներից 23-ն աշխատում է պետական հատվածում, 77-ը՝ ոչ պետական հատվածում։ 15-74 տարեկան 100 գործազուրկներից 53-ը տղամարդ է, 47-ը՝ կին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular