ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

ՖՈՏՈ

«Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր, Միքայելյան հիվանդանոցում ստացավ բուժում, արդեն տանն է: Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,-  Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Դերասանուհին նշեց, որ այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել, կարևորը տրամադրությունը լավ է, և, եթե առիթ լինի որևէ տեղ գնալու, դերասանն անպայման կգնա:

«Անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, ով ամեն բան կազմակերպեց, հավաքեց իր շուրջ լավագույն բժիշկներին՝  Լիլիթ Հարությունյանին, Սուրեն Ստեփանյանին, բոլորը իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին»,- նշեց Լուիզան։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular