ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալ յանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ըստ առկա տեղեկությունների, մանդատը վայր կդնի նաև Հովիկ Աղազարյանը: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ով (ովքեր) կփոխարինի մանդատազուրկ պատգամավորին (պատգամավորներին):
 
Նշվում է, որ ցուցակում հաջորդը Աշոտ Մնացականյանն է: Սակայն ԿԸՀ կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մնացականյանը ինքնաբացարկ է ներկայացրել դեռևս անցած տարի, և ԿԸՀ 2023 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ Մնացականյանի գրանցումը, որպես պատգամավորության թեկնածու, ուժը կորցրած է ճանաչվել:
 
Ըստ այդմ, հաջորդ թեկնածուներն են վարչապետի խորհրդական Ալեքսանդր Ավետիսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը, Արշակ Օրդուխանյանը: Կվերցնի, արդյոք, նրանցից որևէ մեկը մանդատը, թե ինքնաբացարկ կներկայացնի, պարզ կդառնա առաջիկա օրերին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular