ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ «օտար իշխանության» տակ ապրող հայերի պատմական փորձն էական ազդեցություն է ունեցել երկրի քաղաքացիների սոցիալական գիտակցության և պետականության նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է խորհրդարանում ելույթ ունենալիս, գրում է topwar.ru-ն։

Ըստ նրա Ռուսական կայսրությունը և Խորհրդային Միությունը, որոնց մաս էր կազմում Հայաստանը երկար ժամանակ, հայ քաղաքացիների համար ինչ-որ չափով օտար քաղաքական կառույցներ էին պարտադրված դրսից։ Դա իր հերթին խոր հետք է թողել բնակչության սոցիալ-հոգեբանական ընկալման վրա ձևավորելով մի տեսակ կոլեկտիվ այնպիսի ենթագիտակցություն, որն արտահայտվում է կառավարման ցանկացած ձև, նույնիսկ սեփականը մերժելու միտումով։ Փաշինյանն ընդգծել է, որ հասարակական մտածողության փոփոխությունները, հատկապես պետականության նկատմամբ վերաբերմունքի մասով, արագ չեն կատարվում։ Այդ գործընթացը զգալի ժամանակ է պահանջում, քանի որ մշակույթը և սոցիալական հոգեբանությունը ձևավորվում են դարերի, իսկ երբեմն նույնիսկ հազարամյակների ընթացքում։ Նրա խոսքով, Հայաստանի վերջին վեց հարյուրամյակների պատմության մեջ անկախության ընդամենը 35 տարի կա, ինչը, անկասկած, ազդում է հայ հասարակության հավաքական հիշողության և ընկալման վրա։ Արդյունքում, իրերի նման վիճակը ձևավորել է հատուկ վերաբերմունք իշխանության նկատմամբ, որը հաճախ ընկալվում է որպես պարտադրված։

Տվյալ դեպքում հարկ է նշել, որ հոգեբանության և պատմության «խորխորատների» մեջ մտնելով Փաշինյանը բաց է թողնում, կամ գուցե միտումնավոր շրջանցում է մի կարևոր կետ՝ հայերի վերաբերմունքն իր պետության և, մասնավորապես, իշխանության նկատմամբ ավելի շուտ որոշվում է վերջինիս գործողություններով։ Հազիվ թե տարածքների հանձնումը, Լեռնային Ղարաբաղում հայերի շահերը պաշտպանելուց հրաժարվելը և «արևմտյան գործընկերներին» հաճոյանալու համար դաշնակիցների հետ հարաբերությունների խզումը կարող են ազգաբնակչության մեջ արթնացնել հայրենասիրության և պետականության հանդեպ հպարտության զգացում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular