ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արկտիկայի երկրներ՝ Ծովացուլի օր, Տաջիկստան՝ Ազգային դրոշի օր, Թուրքիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1691- վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։

1853 - Ղրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են: 

1861 – ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։

1886 – ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։

1895 – ծնվել է հանրահայտ դերասան Հրաչյա Ներսիսյանը։

1897- ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։

1897– ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:

1913 - վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։

1920 – Ալեքսանդրապոլում սկսվել են հայ-թուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ  կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ 

1939 – ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։

1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։

1941- վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1944 – ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքելյանը։

1960 – ծնվել է խորհրդահայ և ռուսական ռոք երգիչ Արմեն Գրիգորյանը։

1962 – ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։

1988 - ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր, իսկ Նախջևանում ցուցարարները այրել են կարգուկանոն հաստատող խորհրդային բանակի զրահամեքենան, որի արդյունքում մեկ զինծառայող զոհվել է իսկ վեցը վիրավորվել են։

1991- վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։

2005 - Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը: 

2006 - Ադրբեջանի արդարադատության նախարարությունը դիմել է Հունգարիայի արդարադատության նախարարությանը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու խնդրանքով:

2010 - Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

2015 - վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։

2017 - Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը:

- կայացած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի երկու խոշոր ծրագրի իրականացմանը:

2020 - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատվել է աշխատանքից։ էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group–ի հիմնադիր Վահան Քերոբյանը: 

- վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

62 - վախճանվել է հռոմեացի երգիծաբան-պոետ Ավլ Պերսի Ֆլակկը։

380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։

1632 – ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։

1639 - Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։

1642 – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:

1713 – ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:

1729 – ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։

1859 – տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:

1862 – ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։

1864 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։

1888 – ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։

1897 - ծնվել է ամերիկացի գանգստեր «Կոզա-Նոստրա» մաֆիոզ կառույցի հիմնադիր Չարլզ «Լաքի» Լուչանոն։

1905 - Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստապոլյան ապստամբությունը։

1937 - ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։

1954 - ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:

1956 - ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։ 

1961 - ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։

1969 - ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

1991 – վախճանվել է  տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։

2022 - Քրիշտյանու Ռունալդուն դարձել է  առաջին ֆուտբոլիստը, ով գոլեր է խփել հինգ աշխարհի առաջնություններում:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular