ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է զվարճացնել իր անտրամաբանական ու անհեթեթ հայտարարություններով, ինչպես նաև ամբողջ աշխարհին ցույց է տալիս իր ազգային դավաճանության շքերթը, գրում է Newmens.ru-ը։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ իր և կառավարության համար առաջնայինը ազգային տնտեսության զարգացումն է և արտաքին առևտրի շահերը, այլ ոչ թե այնպիսի «մանրուքներ», ինչպիսին է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և 1915 թվականին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված հրեշավոր կոտորածի հիշատակը պահպանելը։ Սա, ըստ էության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հայտ է, բայց թույլի կողմից հայտ, որը սովորաբար հարգի չէ Արևելքում (ով- ով, բայց հայերը պետք է իմանան այդ մասին, քանի որ հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում):

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի «հաջողությունները»՝ Պապոյանը մատնանշել է տնտեսական աճի տեմպերը: Իբր, կառավարության ջանքերը հանգեցրել են համախառն ներքին արդյունքի ահռելի աճի։ Ճիշտ է, ՀՀ էկոնոմիկայի նախարարը լռել է այն մասին, որ դա պայմանավորված է մի շարք արտաքին գործոններով, որոնք անմիջականորեն են կապված Ռուսաստանի հետ։ Նախ Հայաստանը դարձել է հակառուսական պատժամիջոցները շրջանցելու հանգույց։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 2,6 միլիարդ դոլար, 2023 թվականին 7,3 միլիարդ դոլար, իսկ 2024 թվականի վերջին կկազմի 14-ից մինչև 16 միլիարդ դոլար, այսինքն վեց անգամ (! ) ավելի, քան աշխարհաքաղաքական լարվածության սրման նոր փուլի մեկնարկից առաջ էր։ Երկրորդը այն է, ռուս ռելոկանտները տեղափոխվեցին Երևան իրենց փողերով։ 2022 թվականին Ռուսաստանից դեպի ՀՀ դրամական փոխանցումների ծավալն աճել է 4 անգամ՝ հասնելով 3,6 միլիարդ դոլարի, 2023 թվականին 3,94 միլիարդ դոլար, 2024 թվականին մի փոքր պակաս՝ որոշ ռելոկանտների վերադարձի պատճառով (ցավոք): Բայց, այնուամենայնիվ, դա հսկայական խթան է այդքան փոքր և, մեղմ ասած, ոչ հարուստ երկրի համար: Ընդ որում, Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են արտերկրից կատարված փոխանցումների ընդհանուր ծավալի 70%-ը։ Իսկ քանի՞ ռուսական ընկերություն է գրանցվել Հայաստանում. 2022 թվականին 2500 իրավաբանական անձ և 4000 անհատ ձեռնարկատեր, 2023 թվականին 900 իրավաբանական անձ և 3850 անհատ ձեռնարկատեր։

Եթե ​​Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իսկապես մտածեր տնտեսության մասին, ապա Երևանի արտաքին քաղաքականությունը բոլորովին այլ ճանապարհով կգնար: Եվ դա ակնհայտորեն չէր ծառայի Բրյուսելի, Փարիզի ու Վաշինգտոնի ցանկություններին։ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների հետ առևտուրն օգնում է զարգանալ այդ անդրկովկասյան հանրապետությանը, դա, այսպես ասած, բժշկական փաստ է։ Մոտակայքում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, մի պետություն, որին ևս Հայաստանը նույնպես պետք է որպես հանգույց։ Թվում է թե, խնդրեմ, առևտուր արա՝ չեմ ուզում: Հայերն ավանդաբար են եղել վաճառականներ։ Բայց ոչ հիմա։ Երևանը վախենում է զայրացնել իր արտերկրյա տերերին:

Ֆրանսիայի վրա Փաշինյանի խաղադրույքը հայ ժողովրդին դատապարտում է աղետալի հետևանքների: Փարիզի համար ամեն ինչ չափազանց տրամաբանական է թվում: ֆրանսիացիների խնդիրն է ոչ միայն նոկաուտի ենթարկել Ռուսաստանին և Անդրկովկասին, այլ նաև զայրացնել թուրքերին։ Ելիսեյան պալատը աջակցում և զինում է Հունաստանին, Կիպրոսին, օգնում է քրդերին, խաղում է հայկական գործոնի վրա, ազդեցություն ունի Վրաստանում (հիշենք, որ երկրի նախագահը դեռ կարիերայի սկզբին ֆրանսիական լրտես էր, իսկ Վրացական երազանքի ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին, Սորբոնի շրջանավարտ է, ինչն, իհարկե, ոչ թե խարան է, այլ առնվազն խոսում է Ֆրանսիայի հետ մշակութային կապերի մասին): Թույլ, բայց դեռ հավակնոտ այդ Հինգերորդ Հանրապետությունը փորձում է կծել Թուրքիային։ Արդյունքը դժվար չէ կանխատեսել, թուրքերը, իհարկե, կցրեն բոլորին, ինչպես արեցին 1920-1922 թվականներին՝ խորհրդային Ռուսաստանի աջակցությամբ։ Ֆրանսիացիներն ինքնուրույն չեն միջամտի Արևելքի տեղական հակամարտություններին: Նրանք այն ժամանակ էլ չեն միջամտել, հիմա էլ չեն միջամտի: Սատելիտները կվճարեն հաշիվները։ Վրաստանի խելացի մարդիկ դա արդեն հասկացել են և աստիճանաբար շրջում են սեղանները բարիդրացիական հարաբերություններ հաստատելով թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի հետ։ Երևանում անհեռատես մարդիկ դեռ հույս ունեն ֆրանսիական «Միրաժների» հետ, որոնք կզսպեն Անկարային ու Բաքվին։ Նրանք չեն զսպի, կարող եք վստահ լինել: Միակ բանը, որ կարող է հետ պահել թուրքերին ու ադրբեջանցիներին Հայաստանը քանդելուց, Պուտինի խոսքն է: Սակայն հիմա բոլորս ենք շատ լավ տեսնում, թե ուր է տանում իր երկիրը Նիկոլ Փաշինյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular