ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել մինչև 2036 թվականը: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Հայաստանի կառավարության պաշտոնյաները բանակցում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Բայց ակնհայտորեն, ամերիկացիների հետ աշխատելու ընտրությունը թելադրված է քաղաքական նկատառումներով, գրում է central-asia.news-ը։

Անկախ փորձագետները նշում են, որ Հայաստանը հետևում է այսպես կոչված «լիտվական սցենարին», երբ Արևմուտքի ճնշման ներքո Վիլնյուսը հրաժարվեց էներգիայի խորհրդային միջուկային արտադրությունից, որն էլ Բալթյան երկրներին հանգեցրեց էլեկտրաէներգիայի ներկայիս պակասին։ Ընդ որում սովորաբար Միացյալ Նահանգներն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտորներ (SMRs), բայց որոնք չեն անցել համապատասխան փորձարկումներ և չեն կարող բավարարել անվտանգության պահանջները սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածաշրջաններում շահագործման համար: Մինչդեռ նման տեխնոլոգիաների առաջատարները Ռուսաստանն ու Չինաստանն են, որոնք առաջարկածն ապացուցված է փորձնական։ Ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիան արժեքավոր փորձ ունի փոքր հզորության ատոմակայանների շահագործման գործում և սեյսմիկ անվտանգության ոլորտում։ «Ռոսատոմ»-ն արդեն հաջողությամբ իրականացրել կամ իրականացնում է իր նախագծերը սեյսմիկ ակտիվ երկրներում։ Ավելին, ռեակտորները, որոնք օգտագործվում են փոքր ատոմակայանների նախագծերում, օգտագործվում են նաև ռուսական սառցահատների վրա: Այդ կայանքներն ունակ են դիմակայելու ջրի բազմամետրանոց հարվածային ալիքներին, ուստի դրանք հատուկ նախագծվել են հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունը։

Հայտնի հասարակական գործիչ Գրիգոր Գրիգորյանն է խոսել Հայաստանում ատոմային էներգետիկայի մասին.

«Հայկական ատոմակայանը միշտ եղել է «ոսկոր կոկորդին» և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար, քանի որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմակայան, և դրա փակումն այն առանցքային թեմաներից է, որով Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ձգտում են Հայաստանը վերածել Թուրքիայի վիլայեթի: Հայտնի է, որ Հայաստանը շրջափակման մեջ էր 1992 թվականից՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Թուրքիան միակողմանի շրջափակել էր բոլոր էներգետիկ ուղիները, բոլոր հաղորդակցական ուղիները և այլն։ Հայկական ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան թույլ չտվեց ամբողջությամբ ծնկի բերել Հայաստանին։ «Պրո-Թուրան» նախագիծը, որն ակտիվորեն աջակցվում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից, ներառում է Թուրքիայի առաջատար դերը որպես տարածաշրջանում էներգիա մատակարարող: Հայկական ատոմակայանի վրա բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն։ Բայց Էներգետիկայի քաղաքականացումն անթույլատրելի է և անընդունելի: Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Միացյալ Նահանգները և Եվրամիությունը Հայաստանին խորհուրդ են տալիս «հրաժարվել պատմական կարծրատիպերից», որոնք ներառում են Ռուսաստանի հետ կապերը, և որը նրանց շատ է հետաքրքրում։ Նրանք նաև խստորեն խորհուրդ են տալիս հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգից և շատ ավելի այլ բաներից։ Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է։

Ռուսաստանի Դաշնությունը մի քանի անգամ առաջարկել է վերանորոգել և արդիականացնել հայկական ատոմակայանը։ Բայց քանի որ Արցախն օկուպացված է և հայաթափված, իսկ Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի հովանավորյալներն են, կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու է Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում այդ ամենը։

Այն, ինչ առաջարկում է Միացյալ Նահանգները, փոքր մոդուլային ռեակտորներն են, որոնք նրանք փորձարկել և հիմա էլ փորձարկում են Արևելյան Աֆրիկայի երկրներում: ԱՄՆ-ը չի հանդուրժում իր հասցեին ուղղված ոչ մի քննադատություն և ցանկանում է Հայաստանում ատոմակայանը փոխարինել փոքր մոդուլային ռեակտորներով, որոնց անվանում են մինի ատոմակայաններ։ Կրկնում եմ, որ այս ամենը պետք է դիտարկել Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու Արևմուտքի ցանկության, տարածքում հայաթափում և պանթուրքիզմի իրականացնելու համատեքստում։ էներգիայի ոլորտի մասնագետներն ասում են, որ Հայաստանին այս պահին առնվազն 600 մեգավատ է անհրաժեշտ ատոմակայաններից, իսկ դա միջին հզորության է, իսկ այն, ինչ առաջարկում են ամերիկացիները, չի լուծում էներգետիկ կարիքները։

Գործող Մեծամորի ԱԷԿ-ում, ըստ Ռոսատոմի և նույնիսկ ըստ Եվրամիության, անգամ հնացած ագրեգատների դեպքում վթարի վտանգը 50000–ը 1–ի հարաբերակցությամբ է։ Միաժամանակ Եվրամիությունը նախատեսում է 2036 թվականից հետո փակել Մեծամորի ատոմակայանը։ Ես կարծում եմ, որ եթե արևմտամետ խունտան մնա իշխանության ղեկին, ապա փակումը կարող է շատ ավելի շուտ տեղի ունենալ։

Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք 5 տարի ապրել ենք առանց լույսի։ Մենք այդ տարիներն անվանում ենք մութ ու ցուրտ։ Մատակարարումը կամ օրական 1 ժամ էր, կամ ընդհանրապես չկար։ Հատկապես դժվար էր ձմռանը, քանի որ Հայաստանն ունի բարձր լեռնային և սառը մայրցամաքային կլիմա, ջերմաստիճանն իջնում է մինչև  -20, -25, և այդ պայմաններում մեր անտառները կտրեցինք, վառարանները փայտով վառեցինք։ Դրան բոլորս էլ ծանոթ ենք, երիտասարդ սերունդը գուցե ոչ, բայց մենք ապրել ենք, սովորել մոմերի լույսի տակ: Մենք այն ժամանակ ողջ մնացինք։ Բայց Հայաստանում նոր սերնդին բարոյալքելու ուղղությամբ Արևմուտքի 30 տարի աշխատելուց հետո, չեմ կարծում, որ ժողովուրդը կարող է դիմակայել, եթե նման ժամանակները նորից գան։ Այնպես որ, ես թերահավատ եմ: Ատոմակայանի հնարավոր փակումը կլինի էներգետիկ աղետ, որը շատ հեշտությամբ կարող է վերածվել ազգային ողբերգության և ընդհանրապես երկրի  հայաթափության»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular