Ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները
ՍՊՈՐՏՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության տղամարդկանց պայքարում չեմպիոններ են դարձել Նարեկ Խաչատրյանը (-59 կգ), Հակոբ Մարգարյանը (-66 կգ), Մհեր Բեգլարյանը (-74կգ), Ռաֆայել Ազիզյանը (-83կգ), Արտյոմ Սոլոյանը (-93կգ), Կարեն Բեգլարյանը (-105կգ), Գոռ Անդրեասյանը (-120կգ ), Հովհաննես Միքայելյանը (+120կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Կարեն Բեգլարյանը 213կգ արդյունքով: Պատանիների առաջնությունում բացարձակ քաշային լավագույն արդյունքը ցույց է տվել Արմեն Ղուլյանը 115կգ արդյունքով:
Կանանց պայքարում հաղթողներ են դարձել Լիանա Ղազարյանը (-47կգ), Աննա Սմբատյանը (-52կգ), Մարիա Խաչատրյանը (-57կգ), Էվելինա Հակոբյանը (-63կգ), Էվելինա Աղաջանյանը (-69կգ), Աղավնի Միհրանյանը (+84կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Աննա Սմբատյանը 65կգ արդյունքով:
Հաշմանդամային սպորտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններն են․
տղամարդկանց պայքարում՝ Դավիթ Հունանյան (-59կգ ), Գուրգեն Անտոնյան(-65կգ ), Շահեն Բաբայան (-72կգ), Հովհաննես Ավանեսյան (-83կգ), Իգոր Հարությունյան (-88կգ), Սերոբ Հովհաննիսյան (-97կգ ), Լիպարիտ Մելքոնյան (-107կգ), Ռոմիկ Պողոսյան (+107կգ ):
Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Ռոմիկ Պողոսյանը 172.5կգ արդյունքով։
Կանանց առաջնությունում հաղթողներ են Անյուտա Պետրոսյանը (-45կգ), Վարդուհի Բարսեղյանը (-55կգ), Արև Մելքոնյան (-67կգ), Նաիրա Մեսրոպյան (+86կգ): Բացարձակ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արև Մելքոնյանը 90կգ արդյունքով: