ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նոյեմբերի 28-ին Աստանայում կկայանա նախ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, ապա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

Աստանայում նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողով է կայանալու։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն էլ է հրաժարվել մասնակցել։ Վերջին անգամ այդպիսի գագաթաժողովի Հայաստանը մասնակցել էր 2022 թ. նոյեմբերին, Երևանում, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրը։ Դրանից հետո Հայաստանի և ՀԱՊԿ-ի ջրերը մի առվով չեն հոսում։

Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն լքում ՀԱՊԿ-ն, այլև չեն խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Այս դեպքում էլ, ինչպես հաստատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, Երևանը դեմ չէ այդ հանդիպումներում ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։ Թերևս, Երևանը դեռ բաց է թողնում վերադարձի դուռը, վերջնականապես չի խզում կապերը։ Իսկ այդ դեպքում, Հայաստանը լուրջ քաղաքական և տնտեսական խնդիրների կարող էր բախվել։

Ինգա Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular