Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան կայսրությունյում ԱՄՆ-ի դեսպան (1913-1916 թթ.) Հենրի Մորգենթաունը, ով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:
1903- վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:
1904 – ծնվել է դերասանուհի Արուս Ասրյանը:
1906– ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սոս Ալիխանյանը:
1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:
1912-ծնվել է խորհրդային կուսակցական և պետական աշխատող Հրաչյա Մարգարյանը:
-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:
1913– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։
1920-սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:
1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:
1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը:
1952 - ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը:
1966– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:
1990- վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
1991 - Ադրբեջանի ազգային ժողովն ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը լուծարելու և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին որոշում:
2004- Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռն այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:
2009- կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, նախնական տվյալներով խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:
2009 —սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:
2012-«Նաիրիտ»-ի աշխատողներն իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև:
2020- ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։
-երկամսյա դադարից հետո կառավարությունը նիստ է հրավիրել։
2021-Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1394 —Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:
1504 —վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:
1607 —ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով անվանված է Հարվարդի հանրահայտ համալսարանը:
1812– սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ֆրանս-Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:
1894-ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները, որը հանդիսանում է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:
1909 –ծնվել է ֆրանսիացի ռումին ազգության դրամատուրգ Էժեն Իոնեսկոն:
1917– ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։
1926- վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:
1939 —տեղի է ունեցել Մայնիլյան դիպվածքը՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:
1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թերները:
1941 —վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլյան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:
1942– տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։
1959 —Ստալինգրադի ալյումինի գործարանը (ներկայիս Վոլգոգրադի ալյումինի գործարան) տվել է իր առաջին արտադրանքը:
1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:
1963– վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:
1976 —Նյու-Մեքսիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:
1981- վախճանվել է նիդերլանդցի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:
1994– Ջոհար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ են իրականացրել, ինչը կանխվել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։
2003 —գերձայնային ուղևորատար «Կոնկորդ» ավիալայներն իրականացրել է իր վերջին թռիչքը:
2009 —սկսել է հեռարձակվել «Мир» հեռուստաալիքը:
2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսյոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:
Կ․ Խաչիկյան