ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական ուղերձն այն էր, որ ինքն իր համար այլևս հարցեր չունի, եկել է ուրիշներին հարցեր տալու ժամանակը։ Այսինքն նա հասկացրել է, որ իր թիմին կպահի շանտաժի և հրահանգների «ռեժիմում», Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, գրում է dzen.ru-ն։

Հարցին, թե թիմն ինչպե՞ս կընկալի նոր մոտեցումը, քաղաքագետը պատասխանել է, որ այդ համատեքստում պետք է դիտարկել վերջին պաշտոնանկությունների շարքը, SMS հաղորդագրության միջոցով աշխատանքից ազատումը նպատակ ունի ազատվել հետագա պահանջներից։ «Այսինքն եթե ինչ-որ մեկը փորձի հերքել, ապա Փաշինյանը կունենա գրավոր ապացույցներ, ինչպես դա արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ վեճի դեպքում, երբ նա հրապարակեց նամակագրությունը, թեև դա ըստ պահանջվող ձևի չէ»,- ընդգծել է քաղաքագետը։

Ըստ նրա դրանով Հայաստանի վարչապետը խախտել է Սահմանադրության դրույթները: «Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր, մարդը բաց տեքստով է ասել դա»,- նշել է Սուրենյանցը։

Միաժամանակ նա Փաշինյանի գործողություններում չի տեսնում արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալ, բայց վստահ է, որ վարչապետն արդեն սկսել է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular