ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Dawn Aerospace ընկերությունը հայտնել է, որ իր Mk-II Aurora հրթիռային ինքնաթիռը գերազանցել է ձայնային պատնեշը հասնելով 1,1 մախ արագության։ Ենթադրվում է, որ դա առաջին նման դեպքն է հայտնի գերձայնային մարդատար Concorde ինքնաթիռից հետո, գրում է 4pda.to-ն։

Ինքնաթիռը նոր ռեկորդ է սահմանել 25150 մետր տարածությունը հաղթահարելով 118,6 վայրկյանում, ինչը 4,2 վայրկյանով ավելի արագ է F-15 մոդիֆիկացմամբ սահմանված նախորդ ռեկորդից։ Այս ամենը կարևոր քայլ է գերձայնային ավիացիայի վերակենդանացման գործում, նաև հաշվի առնելով այն, որ օգտագործվում են ավելի կանաչ և արդյունավետ տեխնոլոգիաներ:

Ընկերության նպատակն է հասնել մոտ 3,5 մախ արագության 100 կիլոմետր բարձրության վրա՝ տիեզերքի եզրին: Այդ բարձրություններում Ավրորան կօգտագործվի միկրոգրավիտացիայի հետազոտության, մթնոլորտի վերլուծության, Երկրի դիտարկման և բարձր արագությամբ թռիչքների տեխնոլոգիաների փորձարկման համար:

Ավրորա ինքնաթիռի նախատիպի թևերի բացվածքը 4 մետր է՝ 200 կգ «չոր» քաշի դեպքում։ Բացի արագության և բարձրության ռեկորդներ սահմանելուց, այն իրեն բացառիկ լավ է ցուցաբերել բարձրություն հավաքելիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular