ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

ՖՈՏՈ

Մեծ Բրիտանիայում 112 տարեկանում մահացել է Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը, որը ճանաչվել էր աշխարհի ամենատարեց տղամարդը։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mirror թերթը։

«Պարոն Թինիսվուդը մահացել է երկուշաբթի, այն խնամքի տանը, որտեղ ապրում էր Սաութպորտում», - ասվում է հոդվածում:

Ըստ հանգուցյալի ընտանիքի անդամների՝ Թինիսվուդը խելացի, խիզախ և վճռական անձնավորություն էր, ինչպես նաև հիանալի զրուցակից և տաղանդավոր մաթեմատիկայի մեջ։

Թինիսվուդն իր երկարակեցությունը վերագրել էր բախտին և ընդգծել, որ չի հետևում որևէ դիետայի և ուրբաթ օրերին ձուկ և չիփս է ուտում։  Ըստ Թինիսվուդի՝ առողջ մնալու հիմնական գրավականնա մեն ինչում չափավոր լինելն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular