ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:

Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 27․ 11․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular