Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ծովային հետևակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1897– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը:
1927 - ծնվել է ասմունքող Վլադիմիր Աբաջյանը:
1937- վախճանվել է հայ դասական բանաստեղծ, թարգմանիչ Եղիշե Չարենցը:
1947 - ծնվել է ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ալբերտ Սոխիկյանը:
1965 - վախճանվել է խորհրդահայ նյարդախտաբան Ստեփան Կարճիկյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ կինոդերասան Մայքլ Վարդանը։
1901-Մշո Առաքելոց վանքի պաշտպանության ժամանակ Անդրանիկն ու իր զինակիցները որոշել են ճեղքել պաշարումը, և քողարկվելով սպիտակ սավաններով կարողացել են դուրս գալ վանքից և հեռանալ:
1991-ԽՍՀՄ Պետական խորհուրդը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արվել ղարաբաղյան հակամարտության կողմերին դադարեցնել կռիվը, շփման գծից դուրս բերել բոլոր «անօրինական զիված խմբավորումները» և չեղարկել ԼՂՀ-ի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ ընդունված որոշումները:
– տեղի է ունեցել «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան։
2003-«Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 6 միլիոն դոլար, որից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների հայությունը:
2005– հանրաքվեի միջոցով փոփոխվել է Հայաստանի Սահմանադրությունը։
2009- «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ են կատարել երկու ցմահ դատապարտյալներ` Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը:
2010-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2010»-ի արդյունքում ստացվել է 20 միլիոն 862 հազար 733 դոլարի նվիրատվության խոստում:
2015 - վախճանվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:
2019-ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անց կացրել ՊԵԿ-ի շենքի մոտ:
2020- Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո։ Դպրոցի մուտքին ամրացրած ցուցանակի վրա ռուսերեն գրված է եղել. «Спасибо России»։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
8 մ.թ.ա.- վախճանվել է հին հռոմեացի նշանավոր գրող, հռոմեական գրականության «ոսկեդարի» ներկայացուցիչ Քվինտոս Հորացիոս Փլակոսը (Հորացիոս):
511 - վախճանվել է Մերովինգների դինաստիայի ֆրանկների թագավոր Կլոդվիգ 1-ինը:
486- նվաճվել է վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով էլ սկզբնավորվել է ֆրանսիական պետության կազմավորումը:
1095– Հռոմի Պապ Ուրբանուս 2-րդը Կլերմոնի ժողովում կոչ է արել Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմն ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով էլ փաստացի սկսվել են Խաչակրաց արշավանքները։
1701 –ծնվել է շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը:
1852– վախճանվել է անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստր Ադա Լավլեյսը, որի անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն:
1895– շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմել է իր կտակը, համաձայն որի սահմանվել են Նոբելյան մրցանակներ։
1895- վախճանվել է ֆրանսիացի թատերա-արձակագիր Ալեքսանդր Դյուման:
1901 - ծնվել է ռուս ծաղրածու դերասան Կարանդաշը (Միխայիլ Ռումյանցև):
1906 —հիմնադրվել է իտալական ավտոմոբիլաշինական Lancia-ն ընկերությունը:
1922 —ՌՍՖՍՀ-ում շրջանառության մեջ են դրվել նոր թղթադրամներ՝ 1, 3, 5, 10 և 25 չերվոնեց արժողությամբ:
1940 - ծնվել է հոնգկոկյան ծագումով ամերիկացի կինոդերասան Բրյուս Լին:
1960 - ծնվել է ուկրաինացի քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն:
1985- վախճանվել է ֆրանսիացի պատմաբան Ֆեռնան Բրոդելը:
1989 —Պաբլո Էսկոբարի կողմից կազմակերպած ահաբեկչության արդյունքում Բոգոտայի վրա պայթել է Boeing 727 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 110 մարդ:
1990 – ընդունվել է Բուլղարիայի դրոշը։
2009– տեղի է ունեցել «Նևսկյան էքսպրեսս»-ի վթարը: Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գնացքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով գնացքը վթարվել է, զոհվել է 27 մարդ, 132-ը վիրավորվել են։
2020-կառավարվող հրթիռով սպանվել է իրանցի ֆիզիկոս միջուկագետ, «Ամադ» ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն:
Կ. Խաչիկյան