ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել երեք ընդդիմադիր դաշինքների կուսակցական ցուցակները: Դրանք են «Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 11,03% (19 մանդատ), «Միասնություն-ազգային շարժում»՝ 10,17% (16 մանդատ), ️«Ուժեղ Վրաստան» դաշինք՝ 8,81% (14 մանդատ): Հանձնաժողովը, ըստ հայտարարության, վերացրել է կուսակցական ցուցակներով ներկայացված թեկնածուների գրանցումը: Այժմ ընդդիմադիր 49 պատգամավորներ, որոնք հայտարարել են խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու և քվեարկության արդյունքների հետ իրենց անհամաձայնության մասին, պետք է անձնական դիմում ներկայացնեն գրասենյակ՝ խորհրդարան մտնելու համար:

«2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությունն անցել է Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների լիարժեք պահպանմամբ, և հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով կազմել է այդ ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրություն»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 25-ին Վրաստանի խորհրդարանը աշխատանքը սկսեց պատգամավորների միակուսակցական կազմով։ Հանդիպմանը ներկա է եղել իշխող «Վրացական երազանքի» ընդամենը 88 ներկայացուցիչ։ Ընդդիմությունը համաձայն չէ ընտրության արդյունքներին և չի նախատեսում պատգամավորական մանդատներ ստանալ։

Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հայտարարել է, որ դեռևս չեն պատրաստվում հրաժարվել իրենց 12 մանդատից։ «Մենք առաջինն ենք ասել, որ այս խորհրդարանը մեր լեգիտիմությունը չի ստանալու, ինչն էլ հաստատվեց երեկ։ Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա մենք դա կանենք այն ժամանակ և այնպես, ինչպես անհրաժեշտ ենք համարում։ Այդ մասին չենք հարցնի ո՛չ «Միացյալ ազգային շարժմանը», ո՛չ Իվանիշվիլուն և նրա կուսակցությանը։ Մենք կթողնենք մանդատներն այն ժամանակ և այն ձևաչափով, որն անհրաժեշտ կհամարենք»,-հայտարարել է Գախարիան։  Վերջինս նշել է նաև, որ ոչ ընդդիմությունը և ոչ էլ իշխանությունը իրենց վրա ճնշում չեն կարող գործադրել և ստիպել գործել իրենց օրակարգով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular