ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ցիկլոնը կկորցնի ուժը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։

Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է.

  •  Լոռիում` 10-28սմ,
  •  Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30սմ,
  •  Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20սմ,
  •  Երևանի բարձրադիր գոտում` 5-10սմ։

 Նոյեմբերի 27-ի ցերեկը և 28-ին ցիկլոնի կկորցնի իր ուժը, սակայն Հայաստանի առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, իսկ 28-ի երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular