ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու, որին կմասնակցեն Արցախի օրենսդիր, գործադիր մարմինների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ: Փորձելու են բարձրաձայնել ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի վերաբերյալ արցախցիների մտահոգություններն ու անվստահությունը։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո, ինչպես հայտնի է, շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար` հիմնականում նրանք, ովքեր ցանկանում են բնակարանային ծրագրին մասնակցել կամ աշխատանքի տեղավորվել: Կարճ ասած՝ ճարահատյալ են դիմել, մոտ 4 հազար մարդ՝ 100 հազարից ավելի արցախցիներից: Ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, ի՞նչն է խանգարում դրան․ քննարկման ժամանակ փորձելու են վեր հանել այս բոլոր հարցերի պատասխանները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 28․ 11․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular