ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ–ն, գագաթնաժողովում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը չի առարկում նիստերում քննարկվող փաստաթղթերի ընդունմանը:
 
«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Դա, Ի դեպ, բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը», - ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայի ռազմաքաղաքական հենասյուներից մեկը։
«Առկա խնդիրների լուծման և անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմների ստեղծման բանալին գտնվում է մեր Եվրասիայում՝ տարբեր ժողովուրդների համատեղ կյանքի, մշակույթների և քաղաքակրթությունների փոխներթափանցման հազարամյա փորձով։ Միջազգային հարաբերությունների նոր հարացույցում ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիական մայրցամաքի անվտանգությունը ձևավորող ճարտարապետության ռազմաքաղաքական հենասյուներից մեկը, միտում թելադրի տարածաշրջանային անվտանգության ամբողջ օրակարգին», - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular