Bloomberg-ը գնահատել է ամենահարուստների կորուստը՝ Թրամփի շուրջ վերջին քաղաքական սկանդալներից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBloomberg-ը գնահատել է ամենահարուստ մարդկանց կորուստը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ վերջին քաղաքական սկանդալներից հետո։
«Վեդոմոստի»-ի փոխանցմամբ՝ Bloomberg Billionaire Index-ի 500 հարուստների ընդհանուր ունեցվածքը անցած չորեքշաբթի կրճատվել է մոտավորապես 35 միլիարդ դոլարով։ Սեպտեմբերից հետո այդ օրը ԱՄՆ շուկայում տեղի է ունեցել ամենամեծ փլուզումը։ Bloomberg-ը դա կապում է Ուոլ-սթրիթի հիսթափության հետ, որը նախկինում մեծ հույսեր է ունեցել Թրամփի հետ, ով խոստացել էր իջեցնել հարկերը և ազատականացնել է տնտեսությունը։
Օրերս The New York Time-ը տեղեկացել է, որ Թրամփը ռուս դիվանագետների հետ կիսվել է տեղեկատվությամբ, ինչպես նաև, որ նախագահը խնդրել է վերջերս հեռացված Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին դադարեցնել հետաքննությունը՝ վաղուց արդեն հեռացված Ազգային անվտանգության նախագահի խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ։
Վերջին մեկ օրում Բիլ Գեյցը կորցրել է շուրջ 1 միլիարդ դոլար, Bloomberg-ի գնահատմամբ՝ նրա ունեցվածքը նվազել է մոտ 86,6 միլիարդ դոլարը։
Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը կորցրել է 1,7 միլիարդ դոլար։ Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 81,9 միլիարդ դոլար։ Inditex ընկերության և Zara ապրանքանիշի հիմնադիր Ամանսիո Օրտեգան կորցրել է 355 միլիոն դոլար, այժմ նրա ունեցվածքը կազմում է 83,2 միլիարդ դոլար։
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն աղքատացել է 2 միլիարդ դոլարով, նրան այժմ մնացել է 62,3 միլիարդ դոլար։