ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում է

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular