ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե․ պատմության այս օրը (06 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ֆինլանդիա՝ Անկախության օր, Ադրբեջան՝ Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատողների օր, Բուլղարիա՝ Նիկուլի օր, Իսպանիա՝ Սահմանադրության օր, Ղազախստան՝ Դատախազության օր, Ուկրաինա՝ Զինված ուժերի օր, էկվադոր՝ Մայրաքաղաք Կիտոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 –վախճանվել է  Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին (Քերեստեճյան)։

1918- ավարտվել է թուրքական զորքերի էվակուացիան Ադրբեջանից և Հայաստանից:

1956– վախճանվել է նշանավոր գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը։

1958- Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանել են Եղեգնաձորի։

1970 - վախճանվել է բանաստեղծ, ճարտարապետ Ռուբեն Աղաբաբյանը:

1985 - վախճանվել է արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:

2002 - վախճանվել է քանդակագործ Ռուզան  Քյուրքչյանը:

2008 - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով Նիկոլայ Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:

2011-Սամվել Նիկոյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:

2014 - վախճանվել է պատմաբան Լավրենտի Բարսեղյանը:

2015 – կայացել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

2018-«Ինտերպոլի» աջակցությամբ Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1185 —վախճանվել է Պորտուգալիայի առաջին թագավոր Ալֆոնս 1-ին էնրիկեշը:

1534– հիմնադրվել է Էկվադորի մայրաքաղաք Կիտոն։

1741 —Ռուսաստանում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում թագուհի է դարձել Ելիզավետա Պետրովնան:

1771 —վախճանվել է իտալացի բժիշկ Ջովաննի Բատտիստա Մորգանին, որը հանդիսանում է պաթանատոմիայի հիմնադիրը:

1778– ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ-Լյուսակը, որի անունով է՝ կոչվում գազային օրենքներից մեկը:

1779-վախճանվել է ֆրանսիացի գեղանկարիչ ժան Բատիստ Սեմեոն Շարդենը:

1855- վախճանվել է գերմանացի բանկիր Ամշել Ռոտշիլդը, որը հանդիսանում է Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրը:

1865– ԱՄՆ-ում  սահմանադրությամբ երկրում արգելվել է ստրկությունը։

1892 –վախճանվել է ինժիներ, գյուտարար և գործարար Վերներ ֆոն Սիմենսը, որը հանդիսանում է  Siemens AG ընկերության հիմնադիրը:

1912 —եգիպտական Ամարնեում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեֆերտիտիի կիսանդրին:

1917-ֆինլանդիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս գալ Ռուսաստանի կազմից և ստեղծել անկախ պետություն:

1917– Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում պայթել է ռազմամթերք տեղափոխող նավը, ինչի հետևանքով զոհվել է մոտ 2 000 մարդ։

1922– Իռլանդիան անկախացել է  Միացյալ Թագավորությունից։

1989 —տեղի է ունեցել Մոնրեալի պոլիտեխնիկական ինստիտուտի սպանդը, որի արդյունքում զոհվել է 15 անձ՝ ներառյալ կրակողը և վիրավորվել են 14-ը:

1991-կազմավորվել են Ուկրաինայի Զինված ուժերը:

1997 Ռուսաստանի օդուժի ռազմա-տրանսպորտային  Ан-124 ինքնաթիռն Իրկուտսկում ընկել է բնակելի շենքի վրա, որի արդյունքում զոհվել են 72 մարդ:

2000 —հայտնագործվել է պարբերական աղուսյակի 116 ատոմային համարով էլեմենտը՝ Լիվերմորին:

2017 —վախճանվել է ֆրանսիացի ռոք-երգիչ, կոմպոզիտոր և դերասան Ջոննի Հոլլիդեյը:

2000 —հայտնաբերվել է 116 ատոմային համարով քիմիական էլեմենտը՝ Լիվերմորիումը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular