ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվեց ավելի քան 25 000 մարդ․ պատմության այս օրը (07 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում գրավվել է վերջին ադրբեջանաբակ գյուղը՝ Ադջիբադջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:

1925 - ծնվել է թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը: 

1971– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը։

1987 - ծնվել է, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:

1988– Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ։

1992-Ղարաբայան առաջին պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական  Ми-24 մարտական ուղղաթիռ և  Су-25 կործանիչ  ինքնաթիռ:

2012- կառավարության որոշմամբ  Լոռու մարզում 1988 թվականի  երկրաշարժից տուժած 311 ընտանիքների մեկ սենյականոց բնակարան գնելու համար  տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:

2018-վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում համաձայն որի  սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

2020-Գյումրիի կենտրոնական փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ, անվտանգության նկատառումներով, փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

2021-Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 43- վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:

903 —ծնվել է պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Աբդուռահման աս-Սուֆին:

1598– ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:

1678 —Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:

 1732 —Լոնդոնում բացվել է Թագավորական Կովենտ-Գարդեն թատրոնը:

1787– Դելավերը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1805 — ծնվել է շվեյցարացի իլյուզոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը, որը հանդիսանում է «ժամանակակից կախարդության հայրը»:

1810 —ծնվել է գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին, որը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիրը:

1878-ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:

1890 —ծնվել է ռուս վիրաբույժ-գիտնական Ալեքսանդր Բակուլևը, որը հանդիսանում է սովետական սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը:

1894 —վախճանվել է ֆրանսիացի դիվանագետ և ինժիներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը, որը հանդիսացել է Սուեզյան ջրանցքի նախագծողը և կառուցման ղեկավարը:

1918 —Կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի առաջին նիստը:

1928– ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1943– ընդունվել է Լիբանանի դրոշը։

1944– Չիկագոյում ստորագրվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1972- իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը « Ապոլլոն»  ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:

1975 —Ինդոնեզիան ներխուժել է Արևելյան Թիմոր:

1982 —Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:

1991 —Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular