ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ–ում ավարտվել է ապրիլին զինծառայողների սպանությունների եւ խոշտանգումների փաստով քրեական գործերի հետաքննությունը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության եւ նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ հարուցվել է 6 քրեական գործ։

Ինչպես NEWS.am–ի թղթակցին հայտնեց գործի ընթացքը վերահսկող՝ ԼՂՀ Գլխավոր դատախազության դատախազ Կարեն Գաբրիելյանը, հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ Քյարամ Սլոյանի գլխատման փաստով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) Հրանտ Ղարիբյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) եւ Հայկ Թորոյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 3-ին)։ Ինչպես նաեւ հարուցվել են քրեական գործեր Ռաֆիկ Հակոբյանի եւ Աղասի Ասատրյանի (գործը հարուցվել է ապրիլի 3-ին), Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի (գործը հարուցվել է ապրիլի 8-ին) սպանությունների գործով։

Եվս մեկ քրեական գործ է հարուցվել 15 զինծառայողների՝ փոխգնդապետ Ռոման Առաքելյանի, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի, մայոր Սուրեն Մելքումյանի, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի, շարքային զինծառայողներ Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգորի Հարությունյանի, սերժանտ Ադամ Սահակյանի, պայմանագրային զինծառայող շարքային Անդրանիկ Գրիգորյանի, շարքային Տիգրան Բերաքչյանի, շարքային Արման Անդրասյանի, շարքային Ազատ Սիմոնյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մարմինների խոշտանգումների գործով։ Գործը հարուցվել է ապրիլի 10-ին։

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։

Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։ Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։

Սպանվածների հարազատները ճանաչվել են տուժածների իրավահաջորդներ։

Դատախազ Կարեն Գաբրիելյանը նաեւ հայտնեց, որ բոլոր 6 գործերը կասեցվել են ԼՂՀ քրեաիրավական օրենսգրքի հիման վրա «անհաղթահարելի ուժի» կապակցությամբ։

Հետագայում այս գործերի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունները ՄԻԵԴ դիմումներ կպատրաստեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular