ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

sputnikossetia.ruն «Քաղաքագետը Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերություններում Երևանի երկակի ստանդարտների մասին. Հայաստանը եզրագծին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է երկակի խաղ խաղալ, մի կողմից՝ սիրախաղ անել Արևմուտքի հետ և հակառուսական հայտարարություններ հնչեցնել, մյուս կողմից՝ ամբողջությամբ չխզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Sputnikossetia.ruին տված մեկնաբանությունում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Մերձավոր Արևել քի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
 
«Հայաստանը փորձում է որոշակի դիվիդենտներ ձեռք բերել իր արևմտյան գործընկերներից: Ստորագրել են Հռոմի ստատուտը, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր է տվել, ակնարկել են, որ հայերն իբր չեն ցանկանում իրենց երկրում տեսնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, հայտարարում են, բայց, միևնույն ժամանակ, դուրս չեն գալիս ՀԱՊԿից: Երևանը նման կերպ Արևմուտքի հետ ինչոր հարաբերություններ կառուցելու ֆոն է ստեղծում, բայց, միևնույն ժամանակ, չի խզում կապերը Ռուսաստանի հետ։ Սակայն երկակի ստանդարտների քաղաքականությունն, ի վերջո, խնդիրներ կստեղծի, և առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար», ասել է նա։ Տարասովի խոսքով, Հայաստանը շուտով կարող է հայտնվել Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում։
 
«Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքականություն կառուցի ընդդեմ Իրանի, ապա Հայաստանը կդառնա ամերիկյան ցատկահարթակ, իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանը կհայտնվի Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև աշխարհաքաղաքական տարաձայնությունների էպիկենտրոնում և կարող է որպես պետություն պարզապես վերանալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզից: Դա է տխուր հեռանկարը: Հայաստանը կարող է իրեն մղել մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ առաջին հերթին՝ չի ունենա խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, երկրորդ հերթին՝ կստանա սրված հարաբերություններ Իրանի հետ, և երրորդ հերթին՝ կունենա չվերականգնված հարաբերություններ Թուրքիայի հետ: Եվ ամեն ինչ հենց դրան է տանում», պարզաբանել է փորձագետը։ Տարասովը կանխատեսել է, որ այն բանից հետո, երբ վրացական ճգնաժամը ավարտվի «Վրացական երազանքի» օգտին, Հայաստանում Փաշինյանի դեմ ընդդիմադիր շարժումը կսկսի վերելք ապրել։
 
«Եվ այդ ժամանակ հարցը կլինի այն, թե արդյո՞ք Փաշինյանը կմնա իշխանության: Հայերը զգայուն ժողովուրդ են, նրանք շատ ծանր հարված են կրել՝ կորցնելով Ղարաբաղը, նրանց համար դա շատ զգայուն է, նրանք վերապրում են այդ հարվածը, ուստի երկար չեն հանդուրժի այս իրավիճակը», ընդգծել է քաղաքագետը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular