ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղազարյանը սպառնում է անուններ տալ, եթե իրեն փորձեն կալանավորել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: ՔՊ-ից հայտնել էին, թե իբր Աղազարյանը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։

Նախկին կուսակցի դեմ կեղտոտ քարոզչական արշավ սադրած իշխող ուժը որոշել է մինչև վերջ պատժել Աղազարյանին։ Փաշինյանը լավ է հասկանում, որ եթե Աղազարյանը չպատժվի, ապա վերջինը չի լինելու, ով լքում է կուսակցությունը։ Ուստի նրա դեմ ողջ պետական ապարատն են գործարկել, և այժմ, նույնիսկ եթե Աղազարյանը հրաժարվի մանդատից, դա քիչ է լինելու վարչախմբի պարագլխի քիմքին։ Փաշինյանը վարչության նիստում հայտարարել է, թե Աղազարյանի պատիժը պետք է ցուցադրական լինի, որպեսզի կուսակիցները լավ սերտեն դասը։

Հովիկ Աղազարյանն էլ, հրաշալի հասկանալով, որ ետդարձի ճանապարհ այլևս չունի, ԱԺ-ում տարբեր կուսակիցների մոտ հայտարարել է, որ եթե իր դեմ վարույթ հարուցեն, կամ գլխավոր դատախազն ԱԺ մտնի իրեն հետապնդելու միջնորդությամբ, ապա չի վարվելու այլոց պես և չի լռելու։ Պարզ և մատչելի բացատրել է՝ ահագին ինֆորմացիայի է տիրապետում գրեթե բոլորի մասին, և ոչինչ չի թաքցնելու։ ՔՊ-ում խիստ են վախեցած նախկին զինակցի այս վճռականությունից, փորձում են բարեխոսել Փաշինյանի մոտ, բայց ապարդյուն։ 

Սոֆյա Միրզոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular