ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասադն անձամբ է որոշում կայացրել հրաժարական տալ. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադն անձամբ է որոշել հեռանալ իր պաշտոնից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե ինչ դեր է խաղացել Ռուսաստանի Դաշնությունը Ասադի Մոսկվա տեղափոխվելու հարցում և արդյոք մասնակցել է նրա հեռանալու որոշմանը։ «Պետության ղեկավարի պարտականությունների կատարման գործընթացից հեռանալը Ասադի անձնական որոշումն էր», - արձագանքել է Պեսկովը։

Ավելի վաղ Կրեմլի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։ Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular