ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները կաշխատեն մինչև ժամը 00:30

ՍՊՈՐՏ

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոա»-ն հայտարարություն է տարածել Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի կիպրոսական ԱՊՕԷԼ-ի դեմ խաղին ընդառաջ։

«Երևանը՝ «Նոայի» կողքին։ «Նոա»-ԱՊՕԷԼ խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի, այդ իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 00:30։

Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին մեզ ընդառաջելու և ֆուտբոլային խաղը կարևորելու համար։

Միասին մենք կարող ենք, միասին մենք ուժեղ ենք»,- ասված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա»-ԱՊՕԷԼ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 12-ին, ժամը 21։45-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular