ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան կպատասխանի ԱՄՆ-ի 25% անարդար մաքսատուրքերի սահմանմանը. Թրյուդո

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կանադան մի քանի միջոցներով կպատասխանի ԱՄՆ-ին, եթե 25 տոկոս մաքսատուրքեր սահմանվեն, ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ խոստացել էր նման մաքսատուրքեր մտցնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Կանադան անարդար մաքսատուրքերին կպատասխանի մի քանի ձևով, և մենք դեռ պատասխանելու ճիշտ ուղիներ ենք փնտրում»,- ասել է Թրյուդոն Հալիֆաքսում:

Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ կանադական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու որոշմանն Օտտավայի արձագանքը նախկինում հանգեցրել է այդ սահմանափակումների վերացմանը։

Թրամփը խոստացել է իր նախագահության առաջին օրը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներկրման համար։ Ըստ Fox News-ի՝ Թրյուդոն ԱՄՆ նորընտիր նախագահի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի մասնավոր նստավայրում հանդիպման ժամանակ ասել է, որ նման մաքսատուրքերը «կսպանեն Կանադայի տնտեսությունը»։ Ի պատասխան՝ Թրամփը իբր առաջարկել է Կանադան դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular