ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրաքվե»-ն ակտիվանում է «անհրաժեշտ» պահին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նույնականացրել է «Եվրաքվե» նախաձեռնության անդամների կողմից ներկայացրած մոտ 60 հազար ստորագրությունից 52 հազար 351-ը։ Թեպետ մոտ 8 հազար ստորագրություն խոտանվել է, արդյունքը բավարար է նախագիծը խորհրդարան ուղարկելու համար։

Իշխող ուժը հստակ չի ասում՝ ինչպես կքվեարկի, եթե նախագիծը հայտնվի Ազգային ժողովում, Փաշինյանն իր վերջին հարցազրույցում նկատել էր՝ այս հարցն ինքն է օրակարգ բերել ու ԵՄ բարձր ամբիոններից: «Եվրաքվե»-ի նախագիծը խորհրդարանը հավանաբար գալիք տարի կքննարկի։ Եթե Ազգային ժողովը նախագիծը մերժի, նախաձեռնության անդամները պետք է 300 հազար ստորագրություն հավաքեն, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի:

Ըստ ամենայնի, ՔՊ-ն դեմ չի քվեարկի, մանավանդ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին վերցրել է հակառուսական կուրս։ Վերջին շաբաթներին հռետորաբանության որոշակի փոփոխություններ էին նկատվում, բայց շուրջ 10 օր է՝ գործող իշխանությունները նորից անցել են իրենց հոգեհարազատ հակառուսականությանը։ Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո ՀՀ իշխանությունների մոտ ավելի է արմատավորվել այդ հակառուսականությունը, կարծում են՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, և հարկավոր է օր առաջ պոկվել թե՛ Մոսկվայից, թե՛ ՀԱՊԿ-ից։ 

Արինա Աբազյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular