ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ կբարձրանան թոշակները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թոշակառուները մշտապես բողոքում են, որ ստացած թոշակն այնքան քիչ է, որ ոչնչի չի բավականացնում։ Դիցուք՝ 40․000 դրամ թոշակի մեծ մասը տրամադրում են դեղորայք գնելուն, իսկ ավելացածը չի բավականացնում կոմունալ վճարումների և սնունդ գնելու համար։

ArmLur.am-ը ահազանգեր է ստանում թոշակառուներից նույն խնդրով պայմանավորված։ Ահազանգածներից շատերը նշում են՝ հույս չունեն, որ թոշակը կբարձրանա։

Այսօր ArmLur.am-ին էր ահազանգել 40-ամյա տիկին Գոհարը, ով ունի հաշմանդամության կարգ և ստանում է 38․000 դրամ թոշակ, սակայն ինչպես վերը նշեցինք՝ չի բավարարում։

Քաղաքացին նաև նշեց, որ չգիտի, թե ինչպես է նշելու Ամանորը ստացած 38․000 դրամով։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու՝ սպասվո՞ւմ է առաջիկայում թոշակների բարձրացում, թե ոչ։

ArmLur.am-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փոխանցեցին, որ հաշմանդամության նպաստի չափերը՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար կազմում է 39․000 դրամ, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37․500 դրամ, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36․000 դրամ, ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխայի համար՝ 39․000 դրամ։ Թոշակների բարձրացում այս պահին նախատեսված չէ։

Հարցին՝ արդյո՞ք եկող 2025 թվականին բարձրացումներ սպասվում են, թե ոչ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին, որ եկող տարվա բյուջեով նախատեսված չէ։

Մինչ Հայաստանում թոշակառուները բողոքում են իրենց ստացած թոշակի չափից, հարևան Վրաստանում գալիք 2025 թվականին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի, ինչը համարժեք է 78․974 ՀՀ դրամի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular