ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելինգհեմը չի կարողացել ավարտել «Ատալանտայի» դեմ խաղը՝ ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը շարունակում է անհարմարություններ զգալ ազդրի մկանների շրջանում:

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպման (3:2) 59-րդ րոպեին 21-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել, իսկ 81-րդ րոպեին նրան փոխարինել է Արդա Գյուլերը։

Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, Բելինգհեմը լքել է խաղադաշտը ձախ ազդրի հետին մասում անհարմարության պատճառով։ Նույն շրջանում նա անհանգստություն է ունեցել Լա Լիգայի՝ «Ժիրոնայի» դեմ նախորդ խաղում (3-0), որի ժամանակ լքել է խաղադաշտը 61-րդ րոպեին։

Բելինգհեմը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» վերջին յոթ խաղերում վեց գոլ է խփել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular