ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Ազնավուրի տարեդարձը բացօթյա համերգային ծրագրով կնշվի նաև Երևանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Դարի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն իր անվան հրապարակում նշելն արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել: Այս տարի ևս Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  կանցկացվի բացօթյա համերգ, որը յուրօրինակ հարգանքի տուրք է մեծ երգչի արվեստին, կյանքին և գործունեությանը: Շանսոնյեն դառնում է 93 տարեկան:

«Ազնավուրը ֆանտաստիկ երևույթ է: Նրա նման մարդիկ 200 տարին մեկ են ծնվում: Նա մեծագույն արտիստ է, որի առաջ պետք է խոնարհվել: Այս համերգին մեր հարգանքն ենք արտահայտելու նրա հանդեպ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, համերգի մասնակից, երգիչ Արամոն:

Ծրագրում Ազնավուրի սիրված երգերը կհնչեն նաև Հայկ Պետրոսյանի,  Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Մուչյանի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը`  Շահնուր-Վաղինակ Ազնավուրյանը, համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,-գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», &laquo ;Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Նրա ստեղծագործությունները կատարել են Էդիթ ՊիաֆըԼայզա Մինելին Պլաչիդո ԴոմինգոնԽուլիո ԻգլեսիասըՇերըՋո ԴասենըՌեյ Չարլզը և այլք։ Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներ ի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular