ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռայո Վալեկանո»-ն թանկարժեք միավորներ խլեց «Ռեալ»-ից

ՍՊՈՐՏ

Իսպանական Պրիմերայի 17-րդ տուրում Մադրիդում միմյանց հետ մրցել են «Ռայո Վալեկանոն» և «Ռեալը»։ Խաղը կայացել է Մադրիդի «Վալեկաս» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

Տանտերերի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել կիսապաշտպան Ունայ Լոպեսը, պաշտպան Աբդուլ Մումինը և հարձակվող Իսի Պալասոնը։

Անչելոտիի թիմի կազմում գոլեր են հեղինակել կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն, Ջուդ Բելինգհեմը և եզրային Ռոդրիգո Գոեսը։

Մադրիդի «Ռեալը» 17 խաղից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Թիմը վաստակել է 37 միավոր։

«Ռայո Վալեկանոն» 16 խաղից հետո 20 միավորով 13-րդ տեղում է։

Պրիմերայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 17 խաղից հետո վաստակելով 38 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular