Ո՞վ է երևանյան լճի տարածքում մահացած հայտնաբերված տղամարդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 15-ին, ժամը 19:20-ի սահմաններում ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պարզվել է, որ Բագրատունյանց փողոցում երևանյան լճի հարևանությամբ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու մարմին, իսկ նրա հարևանությամբ էլ «Infinity» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով ու հիմա Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները պարզում են այդ տեղեկությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։