ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաֆուրով. Հայաստանը ցանկանում է ավելի շատ արտոնություններ ստանալ ՀԱՊԿ-ին անդամակցությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը, սուր քննադատելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), փորձում է լրացուցիչ արտոնություններ ստանալ կազմակերպությանը մասնակցելու համար, news.ru-ին տված հարցազրույցում ասել է արևելագետ Սաիդ Գաֆուրովը։ Նրա կարծիքով, Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ ընդլայնել աջակցությունը Երևանին։

«ՀԱՊԿ-ի հասցեին կոշտ հայտարարությունների միջոցով Հայաստանի ղեկավարությունը փորձում է ավելի բարենպաստ պայմաններ ստանալ կազմակերպությանն անդամակցելու համար։ Դա հասկանալի ռազմավարություն է։ Բայց հիմա Ռուսաստանն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա, օրինակ, պարբերաբար ռազմական վարկեր տրամադրել Երևանին։ Այնպես որ, այս բոլոր խոսքերը ոչնչի չեն հանգեցնի»,- ասել է Գաֆուրովը:

Նա կարծում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը պետք չէ լուրջ ընդունել։ Նրա խոսքով, Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա։ «Որպեսզի Հայաստանը դադարեցնի Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում, Եվրոպան պետք է նրան լիարժեք փոխարինում առաջարկի։ Բայց դա տեղի չի ունենա: Մոսկվան շարունակում է հարաբերություններ կառուցել Երևանի հետ, որովհետև դա շահավետ է։ Հայաստանը ռուսական ապրանքների շուկա է, և դրանք լավ կայացած են այնտեղ։ Հայաստանը հարում է նաև Հյուսիս-Հարավ ռազմավարական միջանցքին, որը կարևոր է Ռուսաստանի համար։ Եվ, իհարկե, առկա է ընդհանուր պատմություն և բարեկամական հարաբերություններ ազգային մակարդակով»,- նշել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular