ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի հերթական խումբը վերադարձավ Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բեյրութ–Երևան չվերթով սիրիահայերի երկրորդ խումբը վերադարձավ Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am–ի հետ զրույցում Սիրիայից և Լիբանանից եկած հայերը պատմում են վերջին օրերին այնտեղ տիրող իրավիճակի, իրենց ապրումների ու Հայաստան վերադառնալու որոշման մասին։

«Մեզ այնտեղ ապահով չէինք զգում, թեև շատ մարդիկ սկսել էին վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին ու կյանքին, մենք մեզ ապահով չէինք զգում, անորոշություն էր տիրում»,–պատմեց սիրիահայերից մեկը՝ նշելով, որ դեռևս ինքն էլ չգիտի՝ որքան ժամանակ կմնան Հայաստանում, հետևում են իրադարձությունների զարգացումներին։

«Մի քանի պայթյուն լսվեց միայն, ու քաղաքը շրջափակվեց։ Խմբավորումները եկան, նրանք մեզ համար օտար մարդիկ էին։ Թեև ասում էին, որ մեզ ոչինչ չեն անի, մենք մեզ ապահով չէինք զգում»,–պատմեց նա։

Սիրիայի Հոմս քաղաքից Հայաստան վերադարձած Սեդա Սեֆեթյանը պատմեց, որ թեև վերջին օրերին իրավիճակն ավելի խաղաղ էր, սակայն հայերի շրջանում մտահոգություններ կան. շատերն են ցանկանում Հայաստան վերադառնալ։

«Խոստանում են, որ ամեն ինչ նույնն է լինելու, բայց մենք դեռ սպասում ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու։ Անորոշ վիճակ է։ Իրենք օտարազգի են, մոլեռանդ այլ ազգի են պատկանում»,–ասաց նա՝ խոսելով իշխանության եկած ընդդիմադիր ուժերի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular