ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ–ում նախագահությունը ՌԴ–ից անցավ Սերբիային

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայում նախագահությունը Ռուսաստանից անցել է Սերբիային։

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հանձնելով նախագահությունը Սերբիային, նշել է, որ նրա խնդիրը՝ խաղաղություն, բարգավաճում ու կայունություն ապահովելը, կարող է լուծվել միայն պատգամավորների եւ կառավարությունների ընդհանուր ջանքերով։

«Ես վստահ եմ, որ համատեղ մենք կհասնենք Սեւծովյան տարածաշրջանի ավելի մեծ բարգավաճման։ Լիագումար նիստը փակ ենք համարում»,– ասել է Նարիշկինը։

Նշենք, որ հունիսի 28-30–ը Մոսկվայում ընթանում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 47-րդ Գլխավոր ասամբլեան։ ՌԴ–ն ընդունում էր նստաշրջանը որպես նախագահող երկիր։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) կազմում ներկայումս 12 երկիր կա՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Ալբանիան Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular