ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը վարրչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է պատվաստման հակառակորդներին. WP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ապագա վարչակազմի կարեւոր պաշտոններում առաջադրում է քաղաքական գործիչների, որոնք ունեն պատվաստման հակառակորդների համբավ։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։

Նրա տեղեկացմամբ՝ Ռոբերտ-Քենեդի-կրտսերը, որի թեկնածությունը հանրապետականն առաջադրել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի պաշտոնում, «հայտնի թերահավատներից» է, որոնք դեմ են պատվաստմանը, որի հայտարարությունները ներարկումների մասին «քանիցս հերքվել են»։ Քենեդի-կրտսերի զինակից, իրավաբան Ահարոն Սիրին, իր հերթին, մասնագիտանում է դեղագործական ընկերությունների դեմ դատական հայցերում եւ 2022թ. իշխանություններին  ուղարկել է կոչ՝ դադարեցնելու երեխաների համար պոլիոմիելիտի դեմ Sanofi ընկերության պատվաստանյութի թույլտվությունը՝ չնայած նրա «ապացուցված անվտանգությանը եւ արդյունավետությանը»։

Բացի այդ, ինչպես գրել է WP-ը, նախկին կոնգրեսական Դեյվ Ուելդոնը, որը հավակնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների ղեկավարի պաշտոնին, այն տեսության կողմնակիցն է, որի համաձայն՝ գոյություն ունի կապ պատվաստման եւ աուտիզմի առաջացման միջեւ։ Պարբերականը նշել է, որ այս թեզը քանիցս հերքվել է «տասնյակ գրախոսված հետազոտություններով»։

Թերթի տվյալներով՝ ՀԴԲ տնօրենի Թրամփի ընտրած թեկնածու Քեշ Պատելը վերջին տարիներին ակտիվորեն առաջ է մղել «դետոքս-հավելումները», որոնք իբր «չեզոքացնում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետեւանքները»։ «Պատվաստվեք եւ պատվիրեք [հավելումների] հավաքածու, որպեսզի մաքրեք ձեր մարմինը պատվաստանյութի վնասից»,- WP-ն մեջբերում է կատարել Truth Social-ի նրա գրառումից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular