ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … դիմահարդարում

ՖՈՏՈ

Կնոջ համար չկա ավելի լավ բան, քան ճիշտ ընտրված և ճիշտ արված դիմահարդարումը։ Դրա շնորհիվ կինը կարող է թարմացնել դեմքը, դարձնել այն ավելի բարակ, աչքերն ավելի արտահայտիչ դարձնել և նույնիսկ: Դիմահարդարման հիմնական նպատակն  արտաքին տեսքը բարելավելն է։ Դիմահարդարումը հրաշքներ է գործում, եթե խելամտորեն մոտենան այդ գործընթացին: Շատ կարևոր է ընտրել ճիշտ գույները և ընդգծել առավելությունները, այլ ոչ թե ընդգծել թերությունները։

Դիմահարդարումը գոյություն է ունեցել դեռ հնում: Սկզբում, նույնիսկ պարզունակ հասարակության մեջ, այն օգտագործվում էր ցեղերի առաջնորդների կողմից: Մինչ օրս էլ այդ ավանդույթը գոյություն ունի աֆրիկյան որոշ գյուղերում: Կանանց համար դիմահարդարման պաշտամունքն առաջին անգամ հայտնվել է Հին Եգիպտոսում: Հենց Կլեոպատրայի շնորհիվ է հայտնվել դիմահարդարման բաղադրատոմսերի հավաքածու, նա է առաջինը նկարագրել դիմահարդարման գործընթացը և ներկայացրել քայլ առ քայլ հրահանգներ, թե ինչպես իրականացնել դիմահարդարում:

Եվրոպայում Լյուդովիկոս 16-րդի օրոք դիմահարդարումն օգտագործում էին ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Նորաձև էր դեմքը ծածկել դիմափոշու հսկայական շերտով, ընդգծել դեմքի արյունատար անոթներն ու քսել սև բծեր։ Այնուամենայնիվ միայն  19-րդ դարում է հայտնվել նոր գիտությունը՝ կոսմետոլոգիան։ Սկսել են ի հայտ գալ ավելի ու ավելի շատ կոսմետիկա և օծանելիք արտադրող ձեռնարկություններ։

Իսկ կինոյի տարածումից հետո կանայք սկսել են բոլորովին այլ կերպ մոտենալ դիմահարդարմանը։ Հենց այդ ժամանակ էլ նորաձևության մեջ հայտնվել են կարմիր շրթներկն ու երկար թարթիչները։

Մերլին Մոնրոն էր իր կանացիությամբ ու զգայականությամբ այն ժամանակ համարվում իդեալական կին։ 60-ականներին Twiggy մոդելն էր համարվում է տալոնային: Վառ շուրթերը հետին պլանում էին, շեշտը դրվել էր աչքերի վրա։ Սև ստվերաներկը և կեղծ թարթիչներն այն ժամանակ ամենապահանջվածն էին: 70-ականներին ոչ երկար ժամանակ, բայց դեռ նորաձևության մեջ էր հիպի մշակույթն ամեն բնականի հանդեպ իրենց սիրով։ Բայց 80-ականներին կրկին գույների խռովություն սկսվեց, դեղին ստվերաներկը և վարդագույն շրթներկը բարձրացան հանրաճանաչության գագաթնակետին:

Այսօր ամեն ինչ է հնարավոր դիմահարդարման մեջ։ Բայց կան մի քանի կանոններ, որոնք չպետք է մոռանալ.

-դիմահարդարումից առաջ մաշկը պետք է պատշաճ կերպով մաքրվի և խոնավացվի

-սխալ է Էժան ու անորակ կոսմետիկա գնելը

-պետք է շատ զգույշ լինել հոնքերի հարցում և հավատարիմ մնալ բնական ձևին

- դիմակի էֆեկտից խուսափելու համար դիմափոշին պետք է ճիշտ համապատասխանի մաշկի գույնին

-թաց դիմահարդարումը կարող է մաշկին յուղոտ տեսք տալ

- պետք է զգուշորեն ընտրել տոնային քսուկը, ցուրտ սեզոնների համար ավելի լավ է ընտրել ավելի խիտ տոն, իսկ տաք սեզոններին ավելի լավ է ընտրել թեթև տոներ

- ամեն դեպքում, բնականն ու չափավորությունն են հաջող դիմահարդարման գրավականները։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular