Մանրամասներ՝ Իջևանում հրդեհված մեքենայից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![Մանրամասներ՝ Իջևանում հրդեհված մեքենայից](/timthumb.php?src=disc/18-12-24/2cb0a195047af02216387149c965dd5a.jpg&w=780)
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00:35-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Նար-Դոս թաղամասի վերջնամասում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նար-Դոսի փողոցի թիվ 60/1 հասցեի մոտակայքում կայանած VAZ մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:09-ին: Այրվել է ավտոմեքենան և մասամբ ջերմահարվել է հարակից գտնվող փայտե էլեկտրասյունը (մոտ 4 գմ):